Վայրը`Արևմտյան դպրոցի ավազե բակ

Ժամանակահատված` մայիս ամիս

Մասնակիցներ` Արևմտյան և Արևելյան դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականներ

Պատասխանատու`Լուսինե Նալբանդյան, Էմմա Աղաբաբյան

Նպատակը՝ Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:

Խնդիրներ `

 մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողություն

․ ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

կոներ

Ընթացքը`

Խաղ 1. Յուրաքանչյուր խումբ ունի մեկական գնդակ: Զիգզագաձև անցումներ կատարելով գնդակը փոխանցում են մյուս մասնակցին: Առաջին ավարտած թիմը համարվում է հաղթող:

Խաղ 2. Յուրաքանչյուր խումբ ունի մեկական գնդակ: Գնդակով վարումներ անելով հասնում են կոների մոտ այն շրջանցում և վարելով կրկին հետ գնում:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու հոգի բռնում են երկուական օղակ և ևս երկուսը հատակին դրված: Անցումներ են անում բռնած օղակների միջով և գնում անցնում նաև մյուսի միջով և ուղիղ վազքով հետ գալիս:

Անհրաժեշտ է ունենալ՝

մասիկներ

սպորտային համազգեստ

փոխնորդ հագուստ

Արդյունքը`ֆոտո-վիդեո պատումներ ուսումնական բլոգում