Ժամանակահատված` մայիս ամիս

Նախագծի մասնակիցներ` Արևմտյան դպրոցի երկարացված օրվա  ճամբարականներ

Նպատակը և խնդիրները՝

Կատարել  այց ջերմոց-լաբորատորիա։

Երեխաներին ծանոթացնել բուսական և կենդանական աշխարհին և նրանց առանձնահատկություններին։                

Սերմանել սեր և հոգատարություն բույսերի, բուսական աշխարհի նկատմամբ։

Աճեցնել և խնամել բույսեր։

Ընթացքը`

Զրուցում ենք շրջակա միջավայրի, թթվածնի դերի, կարևորության մասին:Ինչ դեր ունեն բուսական և կենդանական աշխարհը մեր կյանքում։

Ուղևորվում ենք ջերմոց-լաբորատորիա։

Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ ստանում են  անհրաժեշտ տեղեկատվություն բույսերի և կենդանիների մասին։ Սովորում են ճիշտ խնամել և աճեցնել  բույսերը, ինչպես նաև հետևողականորեն խնամել թութակներին և կրիաներին։

Արդյունքը`ֆոտո-վիդեո պատումներ ուսումնական բլոգում։