Իհարկե տեխնիակայի, գիտության զարգացումը շատ դրական է։ Եթե, օրինակ, մենք այժմ պատկերացնենք մեր կյանքը կամ պարզապես մեր աշխատանքը առանց այն տեխնիկաների, որոնք մենք օգտագործում ենք, վստահ եմ՝ բարդ կլինի։ Բայց եկեք ընդունենք, որ ամբողջովին հույսներս դնելով տեխնիակայի վրա մենք չենք կարողանա մարզել մեր ուղեղը, իսկ այն, նույնիսկ այդ տեխնիկաները օգտագործելիս է առաջնային։ Ինչ վերաբերում է ինքնակրթությանը․ սովորել առանց ուսուցչի, ապա մենք կարող ենք օրինակ վերցնել որևէ լեզվի յուրացումը, արդյոք այն պարզապես ծրագրերով հնարավոր է յուրացնել, թե՞ ամեն դեպքում պետք է մասնագետ։ Այս հարցին ամեն ոք թող իր համար պատասխանի, իր սեփական փորձով։ Կրթության զարգացման պայմաններ այժմ էլ կան, բայց արդյոք բոլորը, ովքեր օգտվում են համակարգչից ( և հատկապես, այն երեխաները, ովքեր հիմնականում խաղերով են հետաքրքրված) գիտեն դրա օգտակարությունը կրթության մեջ։ Կարծում եմ ՝ վերահսկողությունը և սովորողին ուղղորդելը ամեն դեպքում անհրաժեշտ է, և վերջապես ուսումնական պլան է անհրաժեշտ, այլապես ամեն բան շատ անկանոն կլինի։ Նյութի վերջին հատվածից և առանց որևէ աղբյուրի պարզաբանման էլ մենք հասկանում ենք, որ ամեն դեպքում աշխարհը շարունակում է զարգանալ, սակայն դրան զուգահեռ պետք է զարգանա, կատարելագործվի նաև մարդը, քանի որ որքան էլ տեխնիկան զարգանա, այնուամենայնիվ այն օգտագործող և դրանից հասկացող մարդիկ են պետք։ Կարելի է անվերջ խոսել բարձրաձայնվող հարցերից, սակայն միշտ պետք է հիշել, որ ժամանակը կանգ չի առնում և պետք է կարողանալ դրան համահունչ քայլել, որպեսզի զարգացող տեխնիկան «չխեղճացնի» մարդուն։